Օլանդը և Պուտինը «նորմանդական գագաթնաժողովում» քննարկելու են Սիրիայի իրադրությունը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կքննարկի Սիրիայի իրադրությունը և երկկողմ հարաբերությունների թեման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը:
Բացի այդ, ռուսական պետության ղեկավարը երկկողմ հանդիպում կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Աղբյուրի խոսքով՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը պլանավորվում է քննարկել Սիրիայի իրադրությունը և երկկողմ հարաբերությունների հարցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել