Բաքվում կինն անդամահատել է ամուսնուն և թաղել անտառում
Աշխարհ
Բաքվի Յասամալի շրջանի դատախազությունը հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ Քյամրան Ալիևը հայտարարվել էր անհետ կորած անձ: Հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ նա սպանվել է սեփական կնոջ' Լալա Մահմուդովայի և նրա ծանոթի' Սադի Մամեդովի կողմից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, պարզվել է, որ նրանք անդամահատել են Քյամրան Ալիևի դիակը և թաղել Իսմայիլլի շրջանի Թալիշստան գյուղի մոտակա անտառում:
Կասկածյալները ձերբակալվել և հանձնվել են հետաքննչական մարմիններին:
Նախնական հարցաքննության ընթացքում կասկածյալ Լալա Մահմուդովան ցուցմունք է տվել, որ սպանել է ամուսնուն այն պատճառով, որ նա հրաժարվում էր ամուսնալուծվել իրենից: Ամուսինները երկու երեխաների ծնողներ են:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 6, հարազատների միմյանց սպանության 16 և ամուսինների սպանության 13 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան