Մաքսավորները 119 կարիճ են առգրավել Փարիզի օդանավակայանում
Աշխարհ
Ֆրանսիացի մաքսավորները Pandinus Dictator տեսակի 119 թունավոր կարիճ են առգրավել Փարիզի Շառլ դե Գոլի անվան օդանավակայանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով 20minutes.fr պորտալին, հատվածավորների այս տեսակը գտնվում է հսկողության ներքո, դրանց գնման հնարավորությունը խստիվ սահմանափակված է: Ներկայումս հայտնի չէ, թե որ երկրից է թունավոր բեռը հայտնվել Ֆրանսիայում: Նաև չի պարզված չէ, թե ով է զբաղվել կարիճների մաքսանենգությամբ:
Կարիճների Pandinus Dictator տեսակը տարածված է Աֆրիկայի մի քանի տարածաշրջաններում, մասնավորապես, Գաբոնում, Հասարակածային Գվինեայում, Կամերունում և Կոնգոյի Հանրապետությունում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան