Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ 

Ադրբեջանում խոսում են ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հեռանալու մասին

Աշխարհ

Ադրբեջանում ինտենսիվորեն խոսում են արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի' մոտ ժամանակում պաշտոնանկության մասին: Այդ խոսակցություններն ավելի հաճախակիացել են արտասահմանյան երկրներում Ադրբեջանի դեսպանությունների որոշ դիվանագետների կողմից ծառայության երկրներում ապաստան խնդրելու փաստերից հետո: Այդ երևույթը խիստ անհանգստացրել է Ադրբեջանի իշխանության վերին օղակներին, որոնց մոտ կարծիք է ամրապնդվել, որ Էլմար Մամեդյարովը չի կարողանում պատշաճ կերպով վերահսկել դեսպանատների աշխատանքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az-ն այդ առնչությամբ գրում է, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի և Արևմուտքի տեղեկատվական ճնշման տակ, Ադրբեջանի ԱԳՆ-ում դիվանագետների ապաստան խնդրելու հետ կապված միմյանց հետևող սկանդալներն իշխանություններին ստիպել են շտապ կադրային փոփոխությունների դիմել գերատեսչությունում:

Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է 2004 թվականի ապրիլից:

Ադրբեջանի 2015 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը խստորեն քննադատել էր ԱԳՆ-ի աշխատանքը' հայտարարելով, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը «չի համապատասխանում երկրի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքին»:

Կայքի աղբյուրների համաձայն' Էլմար Մամեդյարովին փոխելու պլանը օրակարգ էր եկել 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները խստացրել էին Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հռետորաբանությունը: Պարզվում է, որ այդ ժամանակ, երբ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին փոխարինեցին Զաքիր Հասանովով, պետք է փոխվեր նաև ԱԳՆ ղեկավարը' Ալիևի մշակած պլանով Ղարաբաղյան հակամարտության հարցում «հարձակողական դիվանագիտության անցնելու» համար:

Այժմ Ադրբեջանում գտնում են, որ Մամեդյարովին չի հաջողվել «օգտվել» «հարձակողական դիվանագիտություն» ներդնելու հարցում Նախագահի տված հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ուղղված արատասահման այցելելու հրավերները, արտասահմանյան երկրների պատվիրակությունների այցերը ԼՂ նույնպես համարվում են ԱԳՆ-ի արտաքին քաղաքական կուրսի «անատամ դիվանագիտության» արդյունք:

Իշխանական մարմիններից կայքին հասած տեղեկություններով' Մամեդյարովի պաշտոնանկության վերաբերյալ վերջնական որոշումն արդեն ընդունված է: Տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո Էլմար Մամեդյարովը կնշանակվի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, իսկ 2014 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Յաշար Ալիևը կնշանակվի փոխարտգործնախարար:

Ադրբեջանում խոսում են նաև, որ Մամեդյարովը կփոխարինվի փոխարտգործնախարար Արազ Ազիմովով, որն այդ ոլորտում աշխատում է սկսած 1989-1990-ական թվականներից, իսկ փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից:

Ադրբեջանի ԱԳՆ-ի' «հարձակողական դիվանագիտության» անցնելու պլանի համաձայն' Արազ Ազիմովին զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավակնորդներ են համարվում նաև Ղարաբաղյան հարցում «սկզբունքային» դիրքորոշում ունեցող, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Ըստ կայքի' Ադրբեջանի քաղաքական ետնաբեմում ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավակնորդ են համարում նաև պատգամավոր Ազայ Գուլիևին, ում Ադրբեջանում համարում են «հայերի դեմ տեղեկատվական պատերազմում լուրջ ներդրում ունեցած անձ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր
Ամենադիտված