Մերկելի ժողովրդականությունն ընկնում է
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականությունը երկրում ընկնում է ԳՖՀ ժամանող փախստականների կապակցությամբ: Այդ մասին վկայում են հանրային կարծիքի հարցումների տվյալները, տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ARD գերմանական կորպորացիայի տվյալներով՝ հարցվածների 51 տոկոսը վախեցած է երկրում գտնվող գաղթականների թվաքանակից: Դա 13 տոկոսով ավելի է, քան նախորդ ամսին:
47 տոկոսին չի վախեցնում իրադարձությունների նման զարգացումը: Մերկելի քաղաքականության կողմնակիցների թիվը հարցվածների շրջանում ընկել է 9 տոկոսով՝ մինչև 54 տոկոս:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները