ԼԺՀ-ում սկսվել է սպառազինության հետքաշումը
Աշխարհ
Համաձայն Մինսկի պայմանավորվածությունների` Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում սկսվել է 100 մմ-ից փոքր տրամաչափի զենքի դուրս բերումը: Շփման գծից աշխարհազորայինները հանում են տանկերը. փոխանցում է LifeNews-ը:
Ինչպես հաղորդել են Լուգանսկի տեղեկատվական կենտրոնից, տանկերից կազմված շարասյունը սկսել է շարժվել տեղակայման նոր վայր, որը գտնվում է առաջնագծից 15 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին բոլոր կողմերը ստորագրել են համաձայնագիր, որը նախաստորագրվել է սեպտեմբերի 29-ին Մինսկի բանակցությունների ժամանակ: Փաստաթուղթը նախատեսում է, որ զենքի դուրս բերման առաջին փուլը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: Երկրորդը կսկսվի հոկտեմբերի 18-ին և կավարտվի նոյեմբերի 10-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան