Նոր երկրաշարժ՝ Չիլիում
Աշխարհ
Շաբաթ օրը վաղ առավոտյան Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, ցնցումների ուժը կազմել է 5.6 բալ:
Էպիկենտրոնը գտնվում էր Լեբու քաղաքից ոչ հեռու` 19 կմ խորության վրա: Զոհերի կամ վնասների մասին դեռևս չի հաղորդվում:
Հայտնի է, որ ամենահզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, զոհվել է առնվազն 13 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Որոշ բնակիչներ վախենում են վերադառնալ տուն և ապրում են հատուկ կացարաններում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան