Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «աղետի բաղադրատոմս են». Օբամա
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկը: Նա քննադատել է Մոսկվային` Ասադին աջակցելու համար, և անվանել նրա գործողությունները տարածաշրջանում «աղետի բաղադրատոմս»:
Ռուսաստանը «ճահիճի» մեջ կընկնի այն դեպքում, եթե ռազմական օգնություն տրամադրի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտարարել է Օբաման, հաղորդում է Bloomberg-ը: Ինչպես նշում է գործակալությունը, պետության ղեկավարն առաջին անգամ մեկնաբանել է սիրիական ճգնաժամն այն բանից հետո, երբ Մոսկվան սկսեց օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին:
Օբամայի խոսքով` Ռուսաստանը ստիպված է եղել միջամտել սիրիական հակամարտությանը` Ասադի «թուլության» պատճառով: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Սիրիայում ներկայիս ռուսական գործողությունները հակասում են ամերիկյան ռազմավարությանը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները