Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը կայցելի Հայաստան
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դեսպանի պաշտոնակատարը հայտնեց, որ ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազությունն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի հրավերը, եւ 2012թ. հունիսի 9-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազ Ցաո Ցզյանմինի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ այն խթան կհանդիսանա համագործակցության զարգացման համար' նախանշելով կոնկրետ ուղղություններ:
Ի դեպ նշենք, որ Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիրն ստորագրել են դեռեւս 1998թ.:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում