Շրջվել է ՊՆ «Կամազ». զինծառայողը մահացել է
Իրավունք
Այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի «Թեժ լեռ» կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Աքելյանը, վարելով «Կամազ 4310» մակնիշի ՊՆ–2181–Տ համարանիշի ավտոմեքենան, նշված հատվածում շրջվել է։ Վիրավոր վիճակում նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ վերջինս մահացել է։ Փաստի առթիվ քննությունը վարում է Զինվորական դատախազությունը։
Tert.am


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում