Հրապարակվել է «Աստղային պատերազմների» յոթերորդ դրվագի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
«Աստղային պատերազմների» յոթերորդ դրվագի պաշտոնական թրեյլերը հրապարակվել է կինոպատումի պաշտոնական թվիթեր-աքաունթում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկու րոպեից փոքր-ինչ ավելի տևողությամբ տեսագրությունը դիտողներին ծանոթացնում է սագայի նոր հերոսների՝ Ռեայի, որին մարմնավորել է Դեյզի Ռիդլին, և Ֆիննի, որի դերը կատարել է Ջոն Բոյեգը, հետ: Հոլովակում նաև ներկա են ծանոթ գործող անձինք՝ Խան Սոլոն՝ ծերացած Հարիսոն Ֆորդի կատարմամբ, Չուբական և արքայադուստր Լեան:
Տեսահոլովակն ուղեկցվում է «Ուժը: Այն կանչում է քեզ» մեկնաբանությամբ: Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ մեկնարկել Է ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)