Վարչապետի նկատմամբ վերահսկողություն է պետք. իրավաբան
Քաղաքական
Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարվեց, որ Սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հասարակության մի ստվար զանգված պնդում էր, որ պետական պաշտոն զբաղեցնող անձն իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնելու:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այս առթիվ պարզաբանում խնդրեց իրավաբան Տիգրան Սարգսյանից: Իրավաբանը մեզ տեղեկացրեց, որ, ըստ օրենքի, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական մանկավարժական գործունեությունից և չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, ինչն էլ նշանակում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց օրենքը չի արգելում քարոզչություն իրականացնել, քանի որ այն կատարվում է անհատույց:
«Եթե իշխանությունն է նախաձեռնում Սահմանադրական փոփոխությունը՝ բնական է, որ պետք է քարոզչություն կատարեն, այլ հարց է, որ հասարակությունը, լրատվամիջոցները վերահսկողություն իրականացնեն, որպեսզի վարչապետն իր վարչական ռեսուրսը չօգտագործի հօգուտ քարոզչության»,- ասում է իրավաբանը:
Նշենք, որ Աբրահամյանը չի մեկնի արձակուրդի. վերջինս կհամատեղի և՛ վարչապետի, և՛ շտաբի պետի պաշտոնները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից