«ՀԺ». Մենք չենք խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը. Վենետիկի հանձնաժողով
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը երեկ պատասխանել է «ՀԺ» ի հարցին՝ արդյոք իրե՞նք են ՀՀ իշխանություններին խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
«Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ների հաղորդումներից, և գտնում ենք, որ այդ մեղադրանքները կատարելապես անհեթեթ են։ Մենք չենք խնդրել Հայաստանի իշխանություններին պարզաբանել այդ հարցը»,– գրել է Թոմաս Մարքերթը։
Եվրամիության մամուլի քարտուղար Տատյանա Բաևան էլ իր հերթին սույն գրությանը հավելել է. «Ես կցանկանայի ավելացնել, որ Վենետիկի հանձնաժողովը հեղինակավոր իրավական փորձագետների անկախ մարմին է, որի աշխատանքը հիմնված է անկողմնակալության և ազնվության սկզբունքների վրա. Վենետիկի հանձնաժողովի դերը այն չէ, որ ստիպի կառավարություններին ընդունել իր առաջարկությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից