Գարի Կասպարովի գործունեությունը ՖԻԴԵ-ում կասեցվել է
Սպորտ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը երկու տարով կասեցրել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի՝ ՖԻԴԵ-ի հետ կապված գործունեությունը: Կասեցվել է նաև ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգի գործունեությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կասպարովն ու Լեոնգը մեղավոր էին ճանաչվել ՖԻԴԵ-ի բարոյական կոդեքսը խախտելու մեջ: Կասպարովը 500 հազար դոլար էր վճարել նախկին գլխավոր քարտուղարին, որպեսզի ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների ժամանակ Սինգապուրը քվեարկի իր օգտին:
ՖԻԴԵ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կասպարովը և Լեոնգը չեն կարող որևէ պաշտոն զբաղեցնել ՖԻԴԵ-ում, ինչպես նաև ՖԻԴԵ-ի կազմի մեջ մտնող ազգային ֆեդերացիաներում»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու