Քանյե Ուեսթը մի ամբողջ կինոթատրոն է վարձել Քիմի ծննդյան տոնի առթիվ
Այլ
Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան 35-րդ ամյակին մեծ անակնկալ է ստացել ամուսնուց' ռեփեր Քանյե Ուեսթից: Քարդաշյանը հրապարակել է իր ծննդյան տոնի առթիվ պատրաստված տորթի լուսանկարը և պատմել այդ օրվա անակնկալների մասին:
«Իմ ամուսինը երբեք չի դադարեցնում զարմացնել ինձ: Նա վարձել էր մի ամբողջ կինոթատրոն' ցուցադրելու նոր «Սթիվ Ջոբս» ֆիլմը (որն անգամ դեռ էկրան չի բարձրացել և այնքան լավ է: Նա ամբողջ իմ ընտանիքին ու ընկերներին ստիպել էր գալ հագնված այնպես, ինչպես հղի Քիմը (նրանց ժամանելուն պես տրամադրվել էին կեղծ փորիկներ): Չեմ կարծում, որ դա արվել էր ինքս ինձ ավելի քիչ գեր զգալու կամ ուղղակի զվարճալի երևալու համար, սակայն դա ինձ դուր եկավ, և ես ամենալավ ժամանակն անցկացրի»,- նշել է Քիմը' հավելելով, որ հոյակապ ծննդյան տոն է ունեցել:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից