Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ. Նազենի Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ
վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել…
…Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը…
Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին…
Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը…
Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները…
Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։
…Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։
Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել…
#ԼեոնիդԵնգիբարյան #armenia #autumn #2015 #leonidengibaryan»



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից