Համանախագահների ներկայությունը չզսպեց
Բլոգոսֆերա
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:
Հետաքրքրականն է, որ դիտարկման ավարտին, ադրբեջանական կողմից, գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից:
Թե ինչպես առաջիկայում կարձագանքի ԵԱՀԿ-ն՝ համանախագահների ներկայությամբ տեղի ունեցածի առնչությամբ և ինչ հետևանքներ դա կունենա, ցույց կտա ժամանակը (լավատեսության առիթ առանձնապես չկա), սակայն նվազագույնը պետք է փաստել, որ առաջնագծում նույնիսկ դիտորդական խմբերի ավելացումն ու մշտական ներկայությունը չի երաշխավորում ադրբեջանական սադրանքների զսպում (վերջին շրջանում շատ է խոսվում դիտորդական խմբերի թիվը)»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար