Twitter ցանցից ամսական օգտվում է 320 մլն մարդ
Բլոգոսֆերա
Twitter միկրոբլոգների ցանցից ամսական օգտվողների թիվն այժմ հասել է 320 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ընկերության ղեկավարությունը՝ միաժամանակ հաշվետվություն հրապարակելով ֆինանսական տարվա վերջին եռամսյակում նրա աշխատանքի արդյունքների վերաբերյալ:
ԱՄՆ-ում գործող օրենքը յուրաքանչյուր նոր ֆինանսական տարվա սկիզբը սահմանում է հոկտեմբերի 1-ից:
Վերջին 12 ամսում Twitter-ի եկամուտները հասել են 569 մլն դոլարի: Դրանով իսկ նախորդ ֆինանսական տարվա համապատասան ժամանակաշրջանում ստացված հասույթի (361 մլն դոլար) համեմատությամբ աճը կազմել է 58 տոկոս:
«Այնուամենայնիվ, այս արդյունքները շուկան բավականին զուսպ է ընդունել,- նշում է KPCC ռադիոկայանը:- Ներդրողներին, նախևառաջ, հիասթափեցրել է Twitter ցանցի օգտատերերի աճի տեմպերի դանդաղումը: Վերջին եռամսյակի ընթացքում նրա լսարանն ավելացել է միայն 1,2 տոկոսով»:
Twitter-ի գործադիր ղեկավար Ջեք Դորսին հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ընկերությունն ակտիվորեն անցկացնելու է լայն գովազդային արշավներ, որպեսզի իր ցանցում գրավի նոր մասնակիցների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից