Կրկին ինքնասպանություն. 17-ամյա աղջիկն իրեն ցած է նետել Կիևյան կամրջից
Իրավունք
Այսօր՝ ապրիլի 25-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես 2 ժամ առաջ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։ Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը։ Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, ազգությամբ եզդի 17-ամյա Ա. Մհոյանն էր։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Թե ի՞նչն է եղել 17-ամյա աղջկա կողմից կատարված նման քայլի պատճառը, դա պետք է պարզի քննությունը։
Այս պահին արդեն դեպքի վայր է ժամանել դիակ տեղափոխող բրիգադը, որը դատաբժշկի զննումից հետո դին տեղափոխելու է դիահերձարան։
Tert.am


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում