Մեսսին չի մասնակցի Կլասիկոյին
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամենայն հավանականությամբ չի մասնակցի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայությանը:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը սպասվածից դանդաղ է ընթանում և կատալոնյան թիմի մարզչական շտաբը չի պատրաստվում ռիսկի դիմել:
Հիշեցնենք, որ արգենտինացին ծնկի վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության շրջանակներում «Լաս Պալմասի» դեմ տնային խաղում:
Կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»