«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ինքնատիպ ընտրությունը Տիգրան Սարգսյանով չի ավարտվում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր զուգադիպությամբ, և ԵԱՏՄ, և ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին: Եթե արդեն որոշված է, որ ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը:
Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ' վերևներում մտմտում են, որ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որին 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պաշտոնանկ արեց Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից, անվանելով «ասֆալտի գեներալ», որովհետև նա համարձակություն էր ունեցել «տրորել» Քոչարյանի ոտքը, հատկապես՝ Մեղրիի փոխանակման խնդրով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից