«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի եղբորորդին խնջույքի ժամանակ կրակոցներ է արձակել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին' Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի և կրակոցներ արձակել:
Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ են կրակել, և որևէ արտառոց բան չկա: Կատարվածի կապակցությամբ զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր' Գևորգ Ղուկասյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից