Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը շրջվել է. ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են. կա 7 զոհ, 36 վիրավոր
Արտակարգ Պատահար
Տուլայի մարզի М4 «Դոն» ավտոմայրուղու վրա ավտոբուսը շրջվել է ճամփեզրի առվի մեջ։ Ուղևորների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային վարչության տվյալներին։
Վերջին տվյալներով՝ ճամփեզրյա առուն շրջված Higer ավտոբուսի զոհ է դարձել 7 մարդ, շուրջ 36 մարդ տուժել է։ Ընդհանուր առմամբ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Վարորդը չի տուժել։
Օպերատիվ խումբը դիտարկում է երկու հիմնական վարկած. կա՛մ վարորդը քնել է ղեկին, կա՛մ վթարի պատճառ է դարձել տեխնիկական խոտանը։
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են։
ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսի թեժ գիծ' 8(4872)21-16-09:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, 36 հոսպիտալացվածներից 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից