Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածաների վիճակը ծանր է
Հասարակություն
Բժիշկ Նիկոլայ Ռուսակովը РЕН ТВ-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչ վիճակում են գտնվում Տուլայի մարզում ավտովթարի հետևանքով տուժածները:
Նրա խոսքով՝ 5 մարդ այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Լրագրողների հարցին, թե արդյոք կպահանջվի՞ վերջույթների անդամահատում, բժիշկը պատասխանել է. «Հիվանդների վիճակը շատ ծանր է»:
Նա հավելել է նաև, որ 10 մարդ այժմ տրավմատիկ բաժանմունքում է, ևս երկուսը՝ վիրահատական:
Հիշեցնենք՝ Տուլայի մարզում М-4 ավտոմայրուղու վրա շրջվել է ուղևորատար ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, 47-ը՝ վիրավորվել, որոնցից 17-ը հոսպիտալացվել է:
Վարկածներից մեկի համաձայն՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, ողբերգության մյուս հավանական պատճառը տեխնիկական խափանումն է եղել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից