Մոսկվայից Երևան ընթացող մարդատար ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 8-ի
Հասարակություն
Տուլայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 68-ամյա Սպարտակ Քալբանդրյանը, հաղորդում է LifeNews-ը:
Ըստ պորտալի՝ տղամարդուն հիվանդանոց են հասցրել ծայրահեղ ծանր վիճակում: Ուղևորի մոտ ախտորոշվել է գանգի, կողերի ճեղքվածք, ուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա:
Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհի մասին:
Հիշեցնենք՝ Տուլայի մարզում М-4 ավտոմայրուղու վրա շրջվել է ուղևորատար ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, 47-ը՝ վիրավորվել, որոնցից 17-ը հոսպիտալացվել է:
Վարկածներից մեկի համաձայն՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, ողբերգության մյուս հավանական պատճառը տեխնիկական խափանումն է եղել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից