Ստեփանակերտի օդանավակայանի բացումը քաղաքական հարց է. Ադբաշյան
Արցախ
Արցախի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը լավատես է, որ առաջիկայում Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ կկայանան, բայց դժվարանում է ժամկետներ նշել: Այս մասին պաշտոնյան ասաց նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ' նշելով, որ օդանավակայանի բացումը քաղաքական հարց է: «Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ էր հնչեցնում՝ ասելով, որ ինքնաթիռին կհարվածեն»,- նշեց Դմիտրի Ադբաշյանը' հավաստիացնելով, որ օդանավակայանը լիովին պատրաստ է քաղաքացիական անձանց փոխադրմանը:
Դմիտրի Ադբաշյանի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայում կան այնպիսի սարքեր, որոնք Բաքուն ու Երևանն անգամ չունեն: Դրանով զարմացրել են նաև Ֆրանսիայից ժամանած սենատորների: «Մենք քաղաքացիական օդանավակայան ենք, քաղավիացիան ծառայում է, որ ապահովի մարդկանց իրավունքներից մեկը' տեղաշարժման իրավունքը: Մարդկանց իրավունքները կապ չունեն այն տարածքի կարգավիճակի հետ, որտեղ ապրում են: Ադրբեջանի ժողովուրդը իրավունք ունի օգտվել քաղավացիայի ծառայություներից, իսկ ԼՂՀ-ի ժողովուրդը' ո՞չ»,- նկատեց բանախոսը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան