Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին Ուկրաինան Խերսոնում հարվածել է ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում Ավտովթար Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Դավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ երեխաների՝ սոցիալական ցանցերի արգելքը խախտելու համար Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կոնստանտինովկայում և Կրասնի Լիմանում ծանր մարտերի և ավիահարվածների մասին Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք Իսրայելն այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից». Վենս 

Դավիթ Հարությունյանը կտրականապես դեմ է քվեարկությանը մատերի թանաքոտման մեթոդը կիրառելուն

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ ընդդիմության տեսակետի հետ, թե նույնականացման քարտերով քվեարկելու օրենքի ընդունումը ընտրակեղծիքներ կատարելու նոր հնարավորություններ է ստեղծում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այն մտահոգությունը, որն արտահայտվում է ընդդիմադիրների կողմից, բացարձակապես որևէ հենք չունի: «Ընտրական օրենսգրքով տրված են մի քանի կարևորագույն երաշխիքներ: Ընտրացուցակները պետք է հրապարակվեն և ոչ միայն հրապարակվեն, այլ տեղադրվեն համացանցում այնպիսի ֆորմատով, որպեսզի հնարավոր լինի համեմատություն անցկացնել՝ կան կրկնություններ, թե ոչ, արդյոք նույն տվյալներով անձը հայտնվե՞լ է մի քանի տեղամասերի ընտրացուցակներում, թե ոչ: Նախորդ ընտրությունների ժամանակ պարզվեց, որ Հայաստանում կա մոտ 220 անձ, ովքեր ունեն նույն անուն, ազգանուն, հայրանունը և ծնվել են նույն տարվա, նույն ամսվա նույն օրը: Այս պահին Հայաստանում կա 218 նման անձ: Այս դեպքում առաջին մտահոգությունը, որ մարդը կարող է լինել տարբեր ընտրացուցակներում նույն տվյալներով, պրակտիկորեն հիմք չունի, որովհետև դա հնարավոր է ստուգել համակարգչային եղանակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ կարող է լինել խախտում, երբ, օրինակ, Հովհաննիսյան Հովհաննեսը գնա ընտրության և ասի, որ ինքը Հարությունյան Հարությունն է, իսկ հանձնաժողովի անդամները չնկատեն դա: «Տեսականորեն սա հնարավոր է, սակայն սրա դեմ էլ ընտրական օրենսգիրքը նախատեսել է մի քանի պաշտպանիչ մեխանիզմներ: Ամենակարևոր պաշտպանիչ մեխանիզմն այն է, որ հանձնաժողովի երկու անդամների մեջտեղում նստում է ընդդիմության ներկայացուցիչը, ով կարող է վերահսկել գործընթացը: Դրան հակառակ մենք լսում ենք հետևյալ միտքը. «Իսկ եթե նա չվերահսկի, իսկ հանձնաժողովի անդամները որոշեն այլ բան անել»: Գիտեք, եթե մենք այդ մոտեցումը որդեգրենք, ապա կարող ենք ասել, որ ինչ մեխանիզմ էլ ներդնեք, եթե վերահսկողը մտադիր չէ վերահսկել, ապա հազիվ թե հնարավոր լինի ինչ-որ խնդիր լուծել»,- ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին նպատակահարմար չէ ներդնել լրացուցիչ բարդ մեխանիզմներ, որոնք դեռևս փորձարկված չեն, և կարելի է շատ հեշտ ապացուցել, որ դրանք ավելի շատ անորոշություն են մտցնում ու ավելի շատ հիմք խախտումների համար: «Եթե վստահված անձն իր տեղում է գտնվում, հանձնաժողովն իր տեղում է գտնվում, ապա այդ խախտումները չեն կարող լինել: Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց իշխող կուսակցությունն էր, որ ընտրական օրենսգրքում կատարեց մի շարք կարևոր փոփոխություններ: Եթե մինչ այդ ընտրական օրենսգիրքը ունենում էր հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մեկ տոկոսից էլ քիչ տեղ, ապա այս ընտրական օրենսգրքով նրանք տոկոսից ավելի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի տեղ ունեն»,- հավելեց Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ կտրականապես դեմ է մատերը թանաքոտելու մեխանիզմը ներդնելու ընդիմության առաջարկին՝ նկատելով, որ բոլոր նրանք, ովքեր առաջարկում են կիրառել այդ մեխանիզմը, չեն ուսումնասիրել այլ երկրներում դրա կիրառման փորձը:

«Թանաքոտման երկու եղանակ կա: Մեկը դա երևացող թանաքն է: Պարզվել է, որ այս մեթոդը շատերին հետ է պահում ընտրություններին մասնակցելու մտքից, որովհետև չեն ցանկանում, որ իրենց մատը լինի թանաքոտ, որովհետև համարում են, որ դա ինչ-որ մի տեսանելի արտաքին ներգործություն է, ինչն անընդունելի է և անթույլատրելի: Այդ իսկ պատճառով, երբ որոշ երկրներ մատերը թանաքոտում էին ընտրությունների ժամանակ, հրաժարվեցին դրանից և անցան անգույն թանաքը, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթով լուսավորելու դեպքում: Սակայն այս երկրորդ եղանակը ևս խնդիրներ է առաջացնում: Որոշ դեպքերում գտնվում են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ջնջել այդ թանաքը: Երկրորդ՝ այդ թանաքը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթով լամպով լուսավորելու դեպքում: Որոշ երկրներում եղել են դեպքեր, որ հանձնաժողովի այն անդամները, որոնք ցանկացել են կեղծել ընտրությունները, փոխել են լամպը և ուլտրամանուշակագույն ճառագայթ արձակող լամպի փոխարեն դրել են սովորական լամպ, որը ցույց չի տալիս այդ թանաքը, իսկ նման դեպքերը շատ արագ բացահայտել գրեթե հնարավոր չէ: Շատ դեպքերում այդ ուլտրամանուշակագույն լամպի լուսարձակումը շատ թույլ է և շատ մոտ հեռավորության վրա անգամ հնարավոր չէ նկատել՝ այն միացված է, թե ոչ: Այս դեպքում խախտում անելու ամենատարածված եղանակն այն է, որ տպավորություն է ստեղծվում, թե հանձնաժողովի անդամը սկանավորում է ընտրողի մատը, սակայն իրականում լամպը միացնելու կոճակը չի սեղմում: Բացարձակապես պարզ չէ, թե ինչ լուծու մ պետք է լինի, եթե մարդու անվան դիմաց տողը դատարկ է, ստորագրություն չկա, սակայն նրա մատին թանաքի հետք կա, իսկ նա չգիտի, թե այդ հետքը որտեղից է հայտնվել: Որոշ երկրներում, օրինակ, դռան բռնակների վրա ներկ են քսել՝ ընտրությունների արդյունքները խառնելու համար: Լուծումն այս դեպքում պարզ չէ: Այս բոլոր հանգամանքները շատ դիտորդական առաքելությունների բերել են այն համոզման, որ մատերի թանաքոտումն ինքնին որևէ հարց չի լուծում»,- եզրափակեց Հարությունյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին Ուկրաինան Խերսոնում հարվածել է ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում Ավտովթար Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթԴավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ երեխաների՝ սոցիալական ցանցերի արգելքը խախտելու համարՀայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կոնստանտինովկայում և Կրասնի Լիմանում ծանր մարտերի և ավիահարվածների մասին Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք Իսրայելն այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից». Վենս Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահուն՝ Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծի մասին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները Անօդաչու թռչող սարքերը հարվածել են օկուպացված Ղրիմի Սաքսկայա ջերմաէլեկտրակայանինԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբՇաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գլոբան նշել է կենդանակերպի երկու նշանների, որոնք հուլիսի առաջին կեսին կբռնեն բախտի «պոչից» Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանից «Պողպատի արվեստը». վերջին Hyundai Elantra-ն ունի նորագույն դիզայն և ժամանակակից տեխնոլոգիաներ ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումՊաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆըԱրևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվելՔաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքներըՍերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջ
Ամենադիտված