Ցանկանում եմ գլխավորել «Ռեալը». Ռոբերտո Կարլոս
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը հայտարարել է, որ ապագայում ցանկանում է դառնալ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչը:
Այժմ բրազիլացին գլխավորում է հնդկական «Դելի Դինամոս» ակումբը:
«Սովորում և աշխատում եմ այդ ակումբում, որպեսզի երբևէ մարզչի կարգավիճակում վերադառնամ «Ռեալ» կամ Բրազիլիայի հավաքական: Կարծում եմ երկու տեղում էլ դռները ինձ համար բաց են: Եթե գա «Ռեալ» վերադառնալուս օրը ինձ երջանիկ մարդ կզգամ», -Կարլոսի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու