«Ռեալը» հաղթեց ՊՍԺ-ին (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Արքայական ակումբը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց ՊՍԺ-ին:
Դիմակայությունն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 1:0 հաշվով: Հանդիպման հաղթական գոլը 35-րդ րոպեին հեղինակեց Նաչոն:
Այս հաղթանակից հետո մադրիդցիները 10 միավորով միանձնյա գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն ունի 7 միավոր:
Հավելենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու