«Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակի շնորիվ Մադրիդի «Ռեալը» գերազանցեց կատալոնյան «Բարսելոնայի» ռեկորդը:
Մադրիդցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում հաղթական շարքը հասցրին 19-ի: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն:
Վերջին անգամ «Արքայական ակումբը» մրցաշարի խմբային փուլերում պարտություն էր կրել 2012թ.՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ դիմակայությունում (1:2):
Կատալանյան ակումբը չի պարտվել խմբային փուլի 18 խաղ անընդմեջ՝ 2009-2012թթ. ընկած ժամանակահատվածում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու