Կառավարությունում քննարկել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները
Հայաստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում նոյեմբերի 4-ին շարունակվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները' մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Արծարծվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Ընդգծելով, որ կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է՝ վարչապետը կարևորել է պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքը և հանձնարարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից