Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտներն արագորեն նվազում են
Ադրբեջան
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մուտքերը Ազերի-Չըրաղ-Գյունեշլի եկամտաբեր նավթի վաճառքից 2015 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել են 5 մլրդ 856 մլն դոլար, այն դեպքում, երբ 2014 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 15 մլրդ 118 մլն դոլար, իսկ 2013 թվականին' 16 մլրդ 261 մլն դոլար:
Հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ հիմնադրամի եկամուտը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 2,065 մլրդ դոլար, երկրորդ եռամսյակում' 1,656 մլրդ դոլար եւ երրորդ եռամսյակում' 1,504 մլրդ դոլար:
Հաշվի առնելով այն համգամանքը, որ հոկտեմբերին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտը կազմել է 631 մլն դոլար, եւ այն, որ «Չըրաղ» հանքահորում մինչեւ տարեվերջ օբյեկտիվ պատճառներով կանխատեսվում է նավթի միջին օրական արդյունահանման նվազում մինչեւ 5 հազար բարել, ապա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հիմնադրամի եկամուտը կկազմի մոտ 1,1 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ հիմնադարմի տարեկան եկամուտը կարող է հասնել մոտ 6,96 մլրդ դոլարի, ինչը 2,17 անգամ է ցածր է, քան անցյալ տարի:
Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականի համար Նավթային հիմնադրամի բյուջեն եւս կանխատեսել է դեֆիցիտով' նավթի միջին արտահանման գինը հաշվարկելով մեկ բարելի դիմաց 50 դոլար: Ընդ որում, Նավթային հիմնադրամի եկամուտները կանխատեսվել են 6,7116 մլրդ մանաթի մակարդակի, իսկ ծախսերը' 8,2 մլրդ մանաթի: Դեֆիցիտը սպասվում է 1,4884 մլրդ մանաթի մակարդակի:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բոլոր եկամուտների 92-93 տոկոսը ձեւավորվում է Ազերի-Չըրաղ-Գյունեշլի հանքահորից մուտքերի հաշվին, որը հանդիսանում է Ադրբեջանի պետբյուջեի հիմնական աղբյուրը:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. բազմաթիվ պետական եւ մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մաս նավոր հաստատություներ, տասնյակ հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն' ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադր բեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել, եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից