«Հրապարակ». Արա Աբրահամյանը՝ Պետդումայի պատգամավո՞ր
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Արա Աբրահամյանը, նրա եղբայրներն ու հայաստանյան «ախպերությունը» շատ ծանր են տարել, քաղաքական դաշտ մտնելու հայտարարությունից հետո, իրենց «թագավոր ախպոր» նկատմամբ սկսված դեմարշը և ելքեր են փնտրել այդ վիճակից դուրս գալու համար։ Ելքը գտնվել է. այս օրերին Ա. Աբրահամյանը զուգահեռ բանակցություններ է սկսել ռուսական իշխանությունների որոշակի թևի հետ ՝ Պետդումայի ապագա ընտրություններում Արթուր Չիլինգարովի տեղն զբաղեցնելու համար։ Չիլինգարովը Ռուսաստանի 2016-ի պառլամենտական ընտրությունների ժամանակ կլինի 77 տարեկան և, ըստ ամենայնի, առանձնապես դեմ չէ իր տեղն Աբրահամյանին զիջելուն։ Մնում է հստակեցվի՝ «ի՞նչ է անելու Արան այս տարվա գարնանը»՝գործուղվելու է Հայաստան, թե՞Պետդումա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը' Ժողովուրդ-ի


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից