Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում 

Եգիպտոսում A-321 ինքնաթիռի կործանումն անհանգստություն է առաջացրել հայ զբոսաշրջիկների մոտ

Հասարակություն

Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական A-321 ինքնաթիռի կործանումը լուրջ անհանգստություն է առաջացրել նաև հայ զբոսաշրջիկների մոտ, և Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները փաստում են, որ որ Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկների մոտ նկատվում է թեթև խուճապ: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանում գործող ավելի քան մեկ տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ և պարզել, որ ինքնաթիռի կործանումից հետո գրեթե ամեն օր ստանում են մի քանի տասնյակ զանգեր՝ ճշտելու՝ արդյո՞ք կարող են դեպի Շարմ Էլ Շեյխ իրենց տոմսը փոխել:

«Շատերն էլ զանգում են պարզապես ճշտելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ: Բազմաթիվ զբոսաշրջիկների անհանգստացրել է այն հանգամանքը, որ մի քանի խոշոր ավիաընկերություններ հրաժարվել են Շարմ Էլ Շեյխ թռիչքներից: Շատերն էլ սպասում են հավաստիացման՝ արդյոք ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով, թե ահաբեկչության կամ այլ պատճառներով: Եթե երկրորդ տարբերակը հաստատվի, ապա զանգերն ու տոմսերի հետ վերադարձն ավելի զանգվածային կդառնա»,- ասաց տուրիստական գործակալություններից մեկի մենեջեր Աննա Մարգարյանը՝ հավելելով, որ շատ հաճախ զբոսաշրջիկները զանգահարում են, որպեսզի տուրիստական գործակալությունից հավաստիանան, որ մեկնելով Եգիպտոս՝ չեն վտանգի իրենց կյանքը: «Մենք, բնականաբար, նրանց ներկայացնում ենք իրավիճակը: Մենք էլ մշտական կապի մեջ ենք Եգիպտոսում աշխատող մեր գործընկերների հետ և նրանք էլ փաստում են, որ այնտեղ հանգստացողների մոտ էլ կա լուրջ տագնապ, որը բնական է»,- ասաց Մարգարյանը:

Տուրիստական մեկ այլ գործակալության տնօրեն Նաիրա Հովհաննիսյանն էլ փաստում է, որ վերջին 3 օրվա ընթացքում ստացել է բազմաթիվ զանգեր Եգիպտոսի հետ կապված: «Եգիպտոս մեկնող մեկ զույգ եկավ և ճշտեց, թե արդյոք կարող է փոխել տոմսը և այլ ուղղություն ընտրել: Մենք նրանց ներկայացրեցինք պայմանները, և զույգը ժամանակ խնդրեց մտածելու համար: Տոմսերի հետ կապված այլ վերադարձ դեռ չի եղել, սակայն եթե հաստատվի, որ ինքնաթիռը կործանել են ահաբեկիչները, ապա, բնականաբար, սպասում ենք տոմսերի վերադարձի մեծ հոսքի»,- ասաց Հովհաննիսյանը:

Տուրիստական գործակալությունների մենեջերները փաստում են, որ Եգիպտոսը հայ զբոսաշրջիկների ամենասիրելի ուղղություններից մեկն է, և շատերը ցանկանում են իրենց Ամանորն ու Սուրբ ծնունդն անցկացնել բուրգերի երկրում: Հաշվի առնելով զբոսաշրջիկների մեծ հոսքը' այս տարի ավելի քան մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ հայտարարել են, որ դեկտեմբերի վերջին չարթերային թռիչքներ են բացելու դեպի Շարմ Էլ Շեյխ: Տուրիստական գործակալները շեշտում են, որ այդ ժամանակ պատկերն ավելի ցայտուն կլինի, քանի որ ինքնաթիռի կործանման վերաբերյալ մանրամասներ ն էլ ավելի հստակ կդառնան և պարզ կդառնա՝ որքանով կշարունակի Եգիպտոսը մնալ գրավիչ հայ զբոսաշրջիկների համար:

Համաձայն տուրիստական գործակալությունների ներկայացրած տվյալների, տարիներ շարունակ Եգիպտոսը հայերի նախընտրելի ուղղությունների եռյակում է: Թե՛ ձմռանը, թե՛ ամռանը հայերը նախընտրում են Շարմ էլ Շեյխ և Հուրգադա զբոսաշրջային վայրերը: Գործակալություններում դա բացատրում են այն հանգամանքով, որ Եգիպտոսը մատչելի ուղղություն է և ունի լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարևոր հանգամանք է նաև վիզային ռեժիմի բացակայությունը: Զբոսաշրջային կենտրոններ այցելության համար վիզա անհրաժեշտ չէ, իսկ մայրաքաղաք Կահիրե այցելության համար անհրաժեշտ է վճարել 25 դոլար և վիզան ստանալ հենց օդանավակայանում: «Հաճախ զբոսաշրջիկները կարևորում են նաև այն, որ չպետք է դեսպանատուն դիմեն և բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնեն»,- ասացին գործակալությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճով
Ամենադիտված