Հայաստանի ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն Սոսլան Անդիեվի մրցաշարին
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ 12 մարզիկով մեկնել է Վլադիկավկազ, որտեղ նոյեմբերի 6-7-ը կայանալու է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարը: Հավաքականի գլխավոր մարզիչն այս անգամ վստահել է 57 կգ քաշայիններ Գարիկ Բարսեղյանին, Գառնիկ Մնացականյանին և Գոռ Գրիգորյանին: 65-ում՝ Վոլոդյա Ֆրանգուլյանին, 70 կգ-ում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին և Վալտեր Մարգարյանին, 74 կգ-ում՝ Գրիգոր Գրիգորյանին և Վարուժան Կաջոյանին, 86 կգ-ում՝ Շամիր Աթյանին և Մուսա Մուրթազալիևին, 97 կգ-ում Անդրանիկ Գալստյանին և Էդգար Ենոքյանին: Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 6-ին: Մրցումային առաջին օրը մրցագորգը կտրամադրվի 57 կգ, 61 կգ, 65 կգ և 70 կգ քաշային ըմբիշներին: Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու