Կառավարությունը նպատակահարմար չի համարում Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենքի նախագծի ընդունումը
Քաղաքական
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի' Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Գործադիրը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը:
Նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից