«Անոնիմուսների» երթն ավարտվեց Ազատության հրապարակում (տեսանյութ)
Հայաստան
Մեկնարկել է Անոնիմուսների ամենամյա 3-րդ երթը՝ Երևանի փողոցներով:
Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Հանրապետության հրապարակով, եղել են կառավարության շենքի մոտ, այնուհետև փորձել են երթով անցնել նաև ԱԱԾ շենքի մոտով, ինչը ոստիկանները թույլ չեն տալիս: Անոնիմուսների երթի մասնակիցները փակել են Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկը: Երթի մասնակիցներից ոմանք նստել են գետնին և սպասում են Ոստիկանության որոշմանը:
Ոստիկանությունը հորդորում է երթը կազմակերպել նախապես հայտարարված ուղղով, այլապես կդիմեն համապատասխան միջոցների:
Նախապես հայտարարված երթուղին հետևյալն է` Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց և կրկին Ազատության հրապարակ:
Առանց այլ միջադեպերի Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց Անոնիմուսների 3-րդ երթը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից