Վերսալի դատարանը Քարիմ Բենզեմային մեղադրանք է առաջադրել
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային Վերսալի դատարանը մեղադրանք առաջադրեց՝ Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու փորձին ներգրավված լինելու համար: Բենզեմային արգելվել է հանդիպել Վալբուենային և այս գործով մյուս կասկածյալների հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Մադրդիդյան թիմի հարձակվողը անցյալ գիշերը անցկացրել է ոստիկանության բաժանմունքում: Բենզեմայի մեղքը ապացուցելու դեպքում ֆուտբոլիստին սպառնում է հինգ տարվա ազատազրկում:
Հավելենք, որ հարձակվողի փաստաբանը հերքել է այն լուրերը, թե ֆուտբոլիստը խոստովանել է իր մեղքը:
Այս գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաև Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու