«ՀԺ». Վիետնամում ՀՀ դեսպանը հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, պարզվում է, իր հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու և Վիետնամում նոտարով հաստատած հավատարմագրեր է ներկայացրել։
Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ կապված սույն զավեշտական պատմությունը, պարզվում է, ՀՀ դիպկորպուսում «լայն քննարկման առարկա է դարձել»։ Ռաիսա Վարդանյանը, ի դեպ, ՀՀ ամենահարոատ դեսպաններից մեկն է. «ՀԺ»–ն գրել էր, որ նա նախորդ տարի 250 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 3 բնակարան Է գնել և այսպիսով, արդեն 8 բնակարան ունի։ Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա, 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս, 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար։ Դեսպանի տարեկան աշխատավարձը 38 808 դոլար է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից