Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Սամվել Համբարձումյանի անվայրէջք թռիչքը...

Հասարակություն

Սուդանում տեղի ունեցած ավիավթարի բոթը մեր տները ներխուժեց հեռուստատեսության միջոցով: Իմացանք, որ աֆրիկյան այդ երկրի երկնքում վթարի է ենթարկվել ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը: Անձնակազմի 6 անդամներն էլ զոհվել են: Նրանցից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին: Մասնավորապես, երկրորդ օդաչուն Սամվել Համբարձումյանն էր, ում ճանաչում եմ շուրջ 20 տարի: Ցավալի կորուստ: Իմ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով բոլոր օդաչուների հարազատներին' այնուամենայնիվ, ուզում եմ հրաժեշտ խոսքս ասել Սամվել Համբարձումյանի հասեցին: Նրա մասին ակնարկը զետեղված է Ղարաբաղյան պատերազմում հայ օդաչուների սխրանքի մասին պատմող իմ գրքում, որ լույս կտեսնի օրերս: Ավաղ, Սամվելը դա չի տեսնի...

Սամվել Համբարձումյանը, 1974 թվականին ավարտելով Վոլչանսկի օդաչուական ուսումնարանը, գործուղվում է հայրենի Երևան, որտեղ սկզբում աշխատանքի է անցնում տեղի ԴՕՍԱԱՖ-ում' որպես օդաչու-հրահանգիչ, ապա «Արարատ Ավիա» ընկերությունում' որպես ЯК-40 ինքնաթիռի օդաչու: Շնորհիվ իր աշխատասիրության, նաև համեստության նա անմիջապես դառնում է կոլետիվի սիրելին: Տարբեր տարիներ նա եղել է ավիաընկերության էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, ապա էսկադրիլիայի և ջոկի հրամանատար: Սամվել Համբարձումյանը քաջ տիրապետում էր ЯК-40, АН-24 և АН-12 ինքնաթիռներին:

Ինչպես մեր բոլոր օդաչուները, Սամվել Համբարձումյանը ևս իր հերոսական ու հայրենանվեր աշխատանքով աչքի ընկավ թե՛ Սպիտակի ահավոր երկրաշարժի, թե՛ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ արհամարհելով եղանակային պայմանները ու նաև թշնամու հրետակոծությունները՝ օրական կատարում էր շուրջ 20 չվերթ:

1984-86 թվականներին Սամվել Համբարձումյանն աշխատել է Անգոլայում՝ որպես այդ երկրի պաշտպանության նախարարի շեֆ-օդաչու: Այն ժամանակ աֆրիկյան մի շարք երկրներում քաղաքացիական կռիվներ էին տեղի ունենում և տեղի բարձրաստիճան այրերը՝ լինի երկրի նախագահ, կամ որևէ նախարար, չէին վստահում իրենց հայրենակից օդաչուներին և օգնություն էին խնդրում Խորհրդային երկրից: Եվ քանի որ հայ օդաչուների համբավը լայնորեն տարածված էր երկրից դուրս, աֆրիկյան երկրների խնդրանքը կատարելու համար այնտեղ էին գործուղվում հայ օդաչուները:

Այս անգամ էլ Սամվելը որոշ ժամանակ աշխատեց Աֆրիկայում, բայց ոչ այդ երկրի նախագահին կամ որևէ նախարարին սպասարկելու համար: Նա այնտեղ էր մեկնել իր հանապազօրյա հացը վաստակելու: Եվ իր ընտանիքի համար այդ դառը հացը նա վաստակեց իր կյանքի գնով...

Նա ընդամենը 65 տարեկան էր: Եվ այդ տարիքում հեռավոր Աֆրիկայում կատարեց իր վերջին թռիչքը, անվայրէջք թռիչքը...

Սամվել Համբարձումյանը նաև ինքնաթիռային սպորտի ԽՍՀՄ վարպետ էր: Նա միակ հայ մարզիկն էր, ով այդ մարզաձևում դարձել էր Խորհրդային Միության չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում բազմիցս մասնակցել միջազգային մրցումների:

Լևոն Ազրոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված