Նոր Սահմանադրությամբ դատավորների նշանակման կարգում նախագահի դերակատարությունը դառնում է արարողակարգային
Քաղաքական
Եթե գործող նախագահը ներկայիս Սահմանադրությամբ ունի լայն լիազորություններ' նշանակելու կամ չնշանակելու դատավորի առաջադրված թեկնածուին կամ համաձայնություն տալու դատավորին կալանավորելու Արդարադատության խորհրդի առաջարկին, ապա Սահմանադրության նոր նախագծով նախագահի լիազորությունները նվազեցված են:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, եթե ներկայիս Արդարադատութան խորհուրդը հանդիսանում է զուտ խորհրդակցական մարմին, կարծիք է հայտնում, բայց իր որոշումն անմիջապես չի գործում, ապա Սահմանադրության նոր օրինագծով պատկերն այլ է: «Բարձրագույն դատական խորհուրդը, որն անհամեմատ ավելի կայուն կառույց է, քան այսօրվա Արդարադատության խորհուրդը, եթե դատավորի թեկնածություն ներկայացրեց, ապա հանրապետության նախագահի դերակատարությունը դառնում է արարողակարգային: Նախագահը չի կարող մերժել, եթե, իհարկե, չի խախտում Սահմանադրությունը: Եթ ե Բարձրագույն դատական խորհուրդը չի ներկայացնում թեկնածուի, ով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի կամ տարիքը չի համապատասխանում և այլն, ապա ՀՀ նախագահի կամքը որևէ դերակատարություն չի կարող ունենալ»,- ասաց Հարությունյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից