Հայաստանի հավաքականին մերժելը հեշտ որոշում չէր ինձ համար. Յուրչենկո
Սպորտ
Հայաստանի հավաքականը մարտունակ կազմ ունի: Այս մասին հայտարարել է «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն` անդրադառնալով Հայաստանի հավաքական հրավիրվելու հարցին:
«Հայաստանի հավաքականին մերժելը հեշտ որոշում չէր ինձ համար: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ինձանով հետաքրքրվելու և ինձ թիմի առաջին համարի դերում տեսնելու համար: Մեծ հարգանքով եմ վերաբերում այդ երկրին՝ մայրս Հայաստանից է, այնտեղ ապրում են բարեկամներս: Ռուսաստանը, սակայն, իմ հայրենիքն է և չեմ ցանկանում օտար լինել մի երկրում, որտեղ մեծացել եմ և առաջին քայլերս արել ֆուտբոլում: Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի խաղամ Ռուսաստանի հավաքականում: Դա այն է ինչի մասին երազում եմ, ինչին ձգտում եմ: Եվրո 2016-ի ընտրական փուլում հետևել եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Ցավալի է, որ Հայաստանը դուրս չեկավ խմբային փուլ, քանի որ մարտունակ կազմ ունի: Սակայն չեմ կարող դատել, թե ինչն էր սխալ, քանի որ այնտեղ չեմ գտնվում», - ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու