Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

«168 ժամ». Հերմինե Նաղդալյանի ջերմ ողջույններն Իլհամ Ալիևին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Ո՞վ է Հայաստանի իշխանության ամենաստվերային, բայց ամենահուսալի դաշնակիցը: Միանգամից ասենք, Իլհամ Ալիևը՝ իր նավթադոլարներով ու խավիարով: Այս պնդումը, առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ ու անհեթեթ է հնչում, և հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքն ուղղակի, պայմանավորված դաշնակցության մասին չէ: Պարզապես Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ դիվանագիտության կատարյալ ապաշնորհության փրկօղակը: Հայաստանը հերթական ապտակն է ստանում ԵԽԽՎ-ում, փույթ չէ, կարելի է գալ Երևան կամ, նույնիսկ առանց Երևան գալու, լալահառաչ տեքստեր ասել այն մասին, թե ինչպես են եվրոպատգամավորները ծախվում ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը:

Ընդ որում, որքան շատ է այդ տեքստերում պաթետիզմը, այնքան արդարացումն ավելի արժանահավատ է թվում: Ու որևէ մեկի մտքով չի անցնում հարցնել՝ այդ դեպքում, եթե եվրոպական հարթակներում ամեն ինչ հիմնված է միայն փողի վրա (ինչը, իհարկե, այդպես չէ), ինչո՞ւ Հայաստանը հատուկ բյուջե չի ստեղծում, ինչո՞ւ օլիգարխներին չի հանձնարարում ամսական ոչ թե՝ 10.000 եվրո (ինչպես պնդում են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ հենց այդքան է Ալիևը վճարում ադրբեջանամետ եվրոպացիներին), այլ՝ 15 կամ 20 հազար եվրո վճարել ծախու եվրապատգամավորներին: Միայն թե չասեք, թե փող չկա, թե Հայաստանի ու Ադրբեջանի ֆինանսական կարողություններն անհամեմատելի են:

Այդ դեպքում իսկույն հօդս կցնդեն այն պնդումները, թե մեր բանակը մի քանի անգամ հզոր է ադրբեջանականից, ինչը, բարեբախտաբար, համապատասխանում է իրականությանը: Այսպիսով, եթե ռազմական ոլորտում ունենալով նույն ֆինանսական անհամեմատելի հնարավորությունները, այդուհանդերձ հաջողվում է բավարար արդյունքների հասնել, ինչո՞ւ նույնը հնարավոր չէ դիվանագիտության մեջ:

Պատասխանը շատ պարզ է: Որովհետև Հայաստանը դիվանագիտություն պարզապես չունի: Ո՛չ դասական, ո՛չ էլ խորհրդարանական: Հայաստանն ունի աշխարհի տարբեր ամբիոններից Ռուսաստանի շահերին չհակադրվող, Հայաստանի շահերը պաշտպանել փորձող դիվանագիտություն (իսկ այն դեպքերում, երբ այդ շահերը չեն համընկնում, բնականաբար, պաշտպանվում են այն երկրի շահերը, որտեղ Էդվարդ Նալբանդյանը դիպլոմային աշխատանք է պաշտպանել) և եվրոպական շրջագայությունները խորհրդարանական դիվանագիտության հետ շփոթած պատգամավորներ, որոնց թվում է, թե իրենց գործը միայն նիստերում նվնվան ելույթներ ունենալն է:

Իսկ քանի դեռ այդպես է, նրանց փրկության են գալու Ալիևի նավթադոլարներն ու խավիարը: Այնպես որ, Հերմինե Նաղդալյանի ջերմ ողջույններն Իլհամ Ալիևին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված