«ՀԺ». Ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանացել է 25-30, Հայաստանում թանկացել՝ 4.3 տոկոսով
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Այս տարվա հանվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գները աճել են 4.4 տոկոսով։ Այս ցուցանիշը երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության նշված 10 ամիսներին պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4.3 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում, ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության նույնքան պաշտոնական տվյալների, ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանացել է 25-30 տոկոսով։ Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան և այն էժանանար նաև Հայաստանում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Իսկ սա ուղղակի ապացույցն է, որ Հայաստանում շուկայական տնտեսության ամենատարրական կանոնները չեն գործում, չկա մրցակցության ապրանքների ներմուծման ոլորտում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից