«Ու նաս մեստո մալո». ՀՀԿ-ն նախկին ԲՀԿ-ականներին խորհուրդ է տվել կազմակերպել «անառակ որդու վերադարձը»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Աղաբաբյանի օրինակին առաջիկայում կհետևեն ԲՀԿ-ից դուրս եկած այլ պատգամավորներ՝ կվերադառնան ԲՀԿ: Պատճառը պարզ է. 2017-ին ընդառաջ նրանք որևէ ցուցակում պետք է լինեն՝ ԱԺ մտնելու համար: ՀՀԿ-ում նրանց հասկացրել են' «ու նաս մեստո մալո», դիմեք Նաիրա Զոհրաբյանին:
Ավելին, ՀՀԿ-ում մի շարք օդիոզ պատգամավորների' Շմայս, Նովո, Շարմազանովի միջոցով հասկացրել են, որ ցուցակում չեն լինելու: Մեր տեղեկություններով, 2017-ի ԱԺ-ն կազմված է լինելու 121 պատգամավորից։ Եվ Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ ԲՀԿ-ն լինի 2-րդ ուժը, ուստի ԲՀԿ-ից դուրս եկածներին խորհուրդ է տրվել կազմակերպել «անառակ որդու վերադարձը»:
Սակայն պարզվում է՝ դա էլ հեշտ չէ. ԲՀԿ-ում գտնում են, որ դա սկզբնական շրջանում, փիառ առումով, շոյող քայլ է, սակայն իրենց մոտ նույնպես «մեստո մալո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից