«Պեկին-2022»-ից առաջ Չինաստանում կկառուցվի 9,2 միլիարդ դոլար արժողությամբ նոր երկաթուղի
Սպորտ
Չինաստանը 2022 թվականի Օլիմպիական խաղերից առաջ պատրաստվում է շահագործել երկաթուղային նոր ճանապարհ, որ կարժենա 9,2 միլիարդ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ երկաթուղային նոր ճանապարհը պետք է կապի մայրաքաղաք Պեկինը և Չժանցզյակո քաղաքը, որտեղ նախատեսվում է անցկացնել բիաթլոնի, սնոուբորդի, դահուկավազքի, ֆրիսթայլի և մի քանի այլ մարզաձևերի մրցումները:
Երկաթուղին կունանա 174 կմ երկարություն և ըստ չինական իշխանությունների՝ կարող է սպասարկել տարեկան 60 միլիոն մարդու:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ընթացիկ տարվա հուլիսին Պեկինն ընտրեց որպես 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Պեկինը միայն 4 ձայնով գերազանցեց ղազախական Ալմաթի քաղաքին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու