Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում ադրբեջանամետ զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը
Արտաքին Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում Ռոբերտ Ուոլթերի զեկույցին հավանություն տալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ պետք է համատեղ աշխատել ռազմա-քաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար' ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի:
«Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ էլ միակողմանի արարքներ պարտադրել, մեզ համար անընդունելի են։ Մենք համարում ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով եւ վստահության մթնոլորտում», - ասաց նախարարը՝ հավելելով, որ դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին