95 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Իսհակ Նավոնը
Այլ
95 տարեկան հասակում մահացել է Իսրայելի 5-րդ նախագահ Իցհակ Նավոնը, ով երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1978-ից 1983 թվականների ընթացքում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով TASS-ը, այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Նավոնը ծնվել է 1921 թվականի ապրիլի 9-ին Երուսաղեմում: 1963-65 թվականներին ղեկավարել է մշակույթի և կրթության նախարարությունը, 1965-78 թթ.-ին' եղել է Կնեսետի անդամ' Իսրայելի աշխատավորական կուսակցությունից: 1980 թվականին դարձել է Իսրայելի առաջին նախագահը, ով այցելել է Եգիպտոս, ելույթ ունեցել տեղի խորհրդարանում' արաբերեն լեզվով:
1984-ից 1992 թթ.-ին եղել է Կնեսետի պատգամավոր, փոխվարչապետ, կրթության և մշակույթի նախարար: 1992 թ.-ից Նավոնը հեռացել է քաղաքականությունից' զբաղվելով հասարակական գործունեությամբ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից