Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն ազատ խոսքը. Amnesty International

Իրավունք

Հետևելով Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել ցանկացող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ հարձակումներին՝ Amnesty International-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարձակումների վերաբերյալ հրատապ և անաչառ քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Կազմակերպությունը խորապես մտահոգ է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել փառատոնի կազմակերպիչներին այն հարձակումներից, որոնց նպատակն էր կանխել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը և հորդորում է իշխանություններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կազմակերպիչները կարողանան շարունակել փառատոնը:

«Ստոպ» ֆիլմերի փառատոնի նպատակն է ծանոթացնել հայերին ադրբեջանական մշակույթին՝ փորձելով կամրջել Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդը, որոնք վիճարկում են Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության հարցը վաղ 1990-ականների հակամարտությունից ի վեր: Երկու կառավարությունն էլ քաղաքական նպատակներով պարբերաբար սրում են ազգայնական զգացմունքները մյուս երկրի նկատմամբ:

Ապրիլի 12-ին փառատոնը չեղյալ է հայտարարվել Գյումրիում՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում, այն բանից հետո, երբ տասնյակ ցուցարարներ փակել են փառատոնի անցկացման վայրը և ֆիզիկապես վնասել Գեորգի Վանյանին, որը փառատոնի կազմակերպիչն է և «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախագահը: Ցուցարարները խոչընդոտել էին նրա ելքը քաղաքից և ստիպել հրապարակայնորեն հայտարարել փառատոնը չեղյալ հայտարարելու մասին: Նույն օրը Գեորգի Վանյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ նա սպառնալիքներ է ստացել տեղական իշխանություններից:

Գյումրիում ֆիլմերի փառատոնը չեղյալ հայտարարելուց հետո կազմակերպիչները հայտարարեցին փառատոնը ապրիլի 17-ին «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակում» անցկացնելու մասին:

Սակայն փառատոնից մեկ օր առաջ մոտ 200 քաղաքացիներ, ներառյալ՝ ուսանողներ, քաղաքական ակտիվիստներ, նախկին ազատամարտիկներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ հավաքվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմաց: Տեղեկացվում է, որ ցուցարարներին առաջնորդել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վետերանների Երկրապահ կամավորական միությունը, ցուցարարները գոչչել են «դավաճաններ», «ամոթ» և «թուրքեր»: Նրանք պահանջել են, որ միջոցառումը չեղյալ հայտարարվի:

Ապա որոշ ցուցարարներ ներխուժել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացրել է Amnesty International-ին, որ ցուցարարները վնասել են գրասենյակի գույքը և վիրավորել են անձնակազմին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անձնակազմը տեղեկացրել է ցուցարարներին, որ կազմակերպիչները հետաձգել են փառատոնը: Սակայն ցուցարարները պահանջել են, որ միջոցառումը չեղյալ հայտարարվի և քարեր ու ձվեր են շպրտել գրասենյակի ուղղությամբ: Գրասենյակի մի քանի պատուհաններ կոտրվել են և մի աշխատակից վնասվածք է ստացել, երբ քարը հարվածել է ոտքին:

Մի քանի ոստիկաններ ուղեկցել են ցոցւարարներին և ներկա են եղել ցույցի ընթացքում, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ միջամտելու և ապահովելու անձնակազմի անվտանգությունը, ինչպես նաև դադարեցնելու բռնությունը: Արթուր Սաքունցը տեղեկացրել է Amnesty International-ին, որ տեղական կառավարման մարմիների ներկայացուցիչներ և առնվազն չորս ոստիկան ներկա են եղել և ուղղակի դիտել են, թե ինչպես է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ հարձակումը շարունակվում: Կազմակերպությունը նաև զանգահարել է Վանաձորի ոստիկանության բաժանմունք և պահանջել ոստիկանության լրացուցիչ ուժերի ներկայություն, երբ մարդիկ սկսել են հավաքվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ, բայց լրացուցիչ ոստիկանները ժամանել են ժամեր անց՝ ամբոխի ցրվելուց հետո: Տեղական ոստիկանությունը սկսել է քննել ապրիլի 16-ի միջադեպը, սակայն կազմակերպիչները մտահոգություններ ունեն քննության անաչառության վերաբերյալ՝ հաշվի առնելով գործի քաղաքական բնույթը և քննության համար պատասխանատու պաշտոնյաների կանխակալ հայտարարությունները: Ապրիլի 17-ին Լոռու մարզի դատախազը լրատվամիջոցներին ասել էր, որ «քարեր և ձվեր շպրտելը քաղաքացիական բողոքի ձև է», և որ ՀԿ-ի նկատմամբ հարձակումը հասարակական կարգի խախտում կամ ոստիկանության միջամտությունը պահանջող այլ արարք չի հանդիսացել:

Amnesty International-հիշեցնում է Հայաստանի իշխանություններին, որ միջազգային մարդու իրավունքների օրենքով նրանք պոզիտիվ պարտականություն ունեն պաշտպանելու նրանց, ովքեր ցանկանում են խաղաղ կերպով կիրառել արտահայտման ազատության իրենց իրավունքը նրանցից, ովքեր փորձում են նրանց խոչընդոտել, որովհետև համաձայն չեն այդ տեսակետին: Հարձակումներից չպաշտպանելով ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներին՝ Հայաստանի իշխանությունները չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ երաշխավորելու բոլոր քաղաքացիների արտահայտման ազատությունը, նույնիսկ եթե այդ արտահայտումը հակասական է ընկալվում:

Ընդհանուր տեղեկություններ
Երևանում գործող «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» նախկինում մի քանի անգամ փորձել է իրականացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոնը 2009, 2010, 2011 թթ.: Ամեն անգամ միջոցառումը չեղյալ է հայտարարվել անվտանգության մտահոգությունների պատճառով և մեղադրանքներով, որ կազմակերպիչների և ցուցադրության վայրի սեփականատերերի նկատմամբ ճնշումներ են եղել: 2012 թ. փառատոնը բաղկացած էր Ադրբեջանում 2007 և 2008 թթ. ստեղծված չորս ոչ քաղաքական, կարճամետրաժ ֆիլմերից:

Հայաստանը և Ադրբեջանը դեռևս վիճում են Լեռնային Ղարաբաղի շուրջ: Խորհրդային միության փլուզումից հետո եռացող հակամարտությունը վերածվել է պատերազմի, որի պատճառով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել և հարյուր հազարավորները՝ տեղահանվել: Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները միակողմանի անկախություն են հռչակել 1991 թ. և դե ֆակտո ինքնավարություն է պահպանել փխրուն հրադադարի ռեժիմում, որը հաստատվել է 1994 թ.:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված