Տղամարդիկ քարկոծում են երիտասարդ կնոջը՝ նրան մեղադրելով ամուսնական դավաճանության մեջ (տեսանյութ)
Այլ
Քաբուլում մի քանի տասնյակ մարդ, հիմնականում՝ կանայք, ցույցի են դուրս եկել հանուն կանանց իրավունքների այն բանից հետո, երբ նոյեմբերի 3-ին հրապարակվեց մի տեսանյութ, որում մի խումբ տղամարդիկ քարկոծում են երիտասարդ կնոջ՝ նրան մեղադրելով ամուսնական դավաճանության մեջ: Աֆղանստանի կառավարությունը միջադեպի համար պատասխանատվությունը դրել Է «Թալիբան» շարժման վրա:
Ցուցարարները վանկարկում Էին կարգախոսներ, որոնք ուղղված Էին ինչպես կառավարության, այնպես Էլ «Թալիբան»-ի դեմ: Ցույցի մասնակիցներից ոմանք իրենց հագուստի վրա կարմիր ներկ Էին քսել:
Հրապարակային մահապատժի տեսանյութը շաբաթվա սկզբին Համացանցում զետեղել Էր «Ազատություն» ռադիոկայանի» տեղական թղթակիցը:
Տեսանյութում մի քանի տասնյակ տղամարդիկ կանգնած են փոսի շուրջը, որի մեջ մինչեւ պարանոցը խրված Էր չադրայով կինը: Տղամարդկանցից մեկի հրահանգից հետո մնացածները հերթով սկսում են խոշոր քարեր նետել կնոջ գլխին:
Մարզի նահանգապետի խոսքով, որտեղ տեղի Է ունեցել հանցագործությունը, երիտասարդ կնոջ սպանությանն անմիջականորեն մասնակցել են դաշտային հրամանատարներ եւ «Թալիբան» շարժման կրոնական առաջնորդներ:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար